Լիտվայում նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքն է գրանցվել: Վարակվածը կին է, ով մի քանի օր առաջ հայրենիք է վերադարձել Իտալիայից:
Լիտվայի իշխանության հայտարարությամբ, վարակվածը հիվանդանոցում մեկուսացված է և արդեն 5-րդ օրն է գտնվում է բժիշկների հսկողության տակ և ունի թեթև ախտանիշներ: