«Լեյբորիստական կուսակցության» երիտասարդական թևի ներկայացուցիչները ցույց են արել Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ
«Լեյբորիստական կուսակցության» երիտասարդական թևի ներկայացուցիչները ցույց են արել Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ

«Լեյբորիստական կուսակցության» երիտասարդական թևի ներկայացուցիչները ցույց են արել Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ:

Ցուցարարները շղթայով արգելափակել են Թբիլիսիի քաղաքապետարանի մեքենաների մուտքը:

«Մեր պահանջն է վերականգնել հասարակական տրանսպորտի երթևեկությունը: Մարդիկ չեն կարող գնալ աշխատանքի: Մենք քաղաքապետարանին պատկանող ոչ մի մեքենա չենք թողնի», – հայտարարել է «Լեյբորիստական կուսակցության» անդամ Ամիրան Նատրիաշվիլին:

Ինչպես նշել է ցուցարարն, Մամուկա Ջուղելին, հասարակական տրանսպորտի արգելքի պատճառով մարդիկ կիլոմետրեր են ոտքով անցնում աշխատանքի հասնելու համար:

«Անօրինական կառավարությունը, որը երկարացրել է պարետային ժամը և սահմանափակել հասարակական տրանսպորտի աշխատանքը, պետք է ժամանակին վերացնի բոլոր սահմանափակումները, որոնք էլ ավելի են աղքատացնում աղքատներին: Թող բարեհաճեն Կախա Կալաձեն, մյուս նախարարներն և բարձրաստիճան պաշտոնյաները, ոտքով գնան տուն կամ մի կտոր հաց որոնելու համար, և տեսնեն, թե ինչպես են ապրում սովորական մարդիկ», – հայտարարել է Մամուկա Ջուղելին: