Լևան Ռատիանի. Վրաստանում կորոնավիրուսով վարակված ամենածանր հիվանդն ապաքինվել է և դա վրացական բժշկության հաղթանակն է
Առաջին Համալսարանական Կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին ասում է, որ ամբողջ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թվում ամենածանր հիվանդ կինը ապաքինվել է և այսօր դուրս է գրվում հիվանդանոցից:
«Ինչպես գիտեք, երեկ ես հայտարարություն արեցի երկրի ամենածանր հիվանդի մասին, որը պառկած էր հիվանդանոցում: Դա մի կին էր՝ ծանր անամնեզով: Ես ուզում եմ բոլորիդ բացատրել, թե ինչ է դա: Սրված անամնեզ նշանակում է, որ հիվանդը գտնվում է մահացության բարձր ռիսկային խմբում, իրավիճակն ավելի է սրվում, եթե հիվանդն ունի բարձր զակերակային ճնշում և սրտի անբավարարություն: Այդ դասին էր պատկանում այս կինը, որն այսօր դուրս է գրվում հիվանդանոցից: Վերոհիշյալ դեպքը վրացական բժշկության ևս մեկ հաղթանակ է: Իհարկե, սա հիվանդանոցի աշխատակազմի արժանիքն է: ես ուզում եմ շնորհակալություն հայտնել աշխատակազմի անդամներին, որոնք այսօր գտնվում են մեր թիմում և աշխատում են զորանոցային ռեժիմում, որում մինչ այժմ գտնվում է հիվանդանոցը », – ասաց Լևան Ռատիիանին:
Նրա խոսքով, ներկայումս հիվանդանոցում 83 հիվանդ է: Նրանցից 19-ը վարակված են, մնացածը գտնվում են դիտարկման և հետազոտությունների ներքո: