Լևան Դավիթաշվիլի. Թբիլիսիում սկսում ենք ախտահանման միջոցներով մշակել կրիտիկական ենթակառուցվածքը
Թբիլիսին ամենաբազմամարդ քաղաքն է և մայրաքաղաքում սկսում ենք ախտահանման միջոցներով մշակել կրիտիկական ենթակառուցվածքը,- այս մասին հայտարարել է բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին՝ Վրաստանի Առաջին ալիքի «Մոամբե» հաղորդման շրջանակներում:
«Այսօր հաղորդակցվել եմ բնակչության, ինչպես նաև մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ: Թբիլիսիում ախտահանման միջոցներով կսկսենք մշակել կրիտիկական ենթակառուցվածքը, որպեսզի ավտոբուսների կանգառները և մետրոյի հարակից տարածքը, որտեղ տեղաշարժվում է բնակչությունը, ախտահանենք և նվազեցնենք տարածման ռիսկը»,- հայտարարել է Դավիթաշվիլին: