Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում յուրաքանչյուրն իր ճշմարտությունն ունի. Վլադիմիր Պուտին
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում յուրաքանչյուրն իր ճշմարտությունն ունի,- այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ, Վլադիմիր Պուտինը: Պուտինի խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը սկսվել է էթնիկ դիմակայությունից:
«Ադրբեջանը հայտարարում է, որ այս յոթ շրջանները ոչ մի կապ չունեն էթնիկական հակամարտության և Հայաստանի հետ: Առաջին հերթին դա Ադրբեջանի տարածքն է, և Ադրբեջանն ասում է. Մենք իրավունք ունենք հետ վերցնել այդ տարածքները և լուծենք Լեռնային Ղարաբաղի հարցը: Յուրաքանչյուրն իր ճշմարտությունն ունի: Այստեղ հեշտ ելք չկա, քանի որ հանգույցը շատ դժվար է կապված»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը: