Լենջերիի և Մեստիայի մի մասում օգոստոսի 21-ից կչեղարկվեն կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները
Օգոստոսի 21-ից Լենջերիի ստորին և Մեստիայի վերին գոտիները կբացվեն,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Մեստիայի քաղաքապետ Կապիտոն Ժորժոլիանին:
Նրա խոսքով, փակ կմնա Մեստիայի և Լենջերիի ևս մեկ մասը:
«Երեկ վերցված թեստերի պատասխանները հայտնի կդառնան այսօր, օրվա երկրորդ կեսին: Այդ անձինք գտնվում են ինքնամեկուսացման մեջ: Օգոստոսի 21-ից Լենջերիի ստորին և Մեստիայի վերին գոտիները կբացվեն»,- հայտարարել է Կապիտոն Ժորժոլիանին: