Լավատեսական կանխատեսումներն արդարացված են, կտրուկ աճ չգրանցվեց. Թենգիզ Ցերցվաձե
Արդարացված են այն լավատեսական կանխատեսումները, որոնց մասին խոսում էին փորձագետները, կտրուկ աճ չունեցանք: Այս մասին հայտարարել է Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:
Նրա խոսքով, վերջին օրերին հետզհետե ավելի է նվազում վարակակիրների թիվը:
«Այսօրվա դրությամբ երկրում կա 626 վարակակիր: Վերջին օրերի ընթացքում հետզհետե ավելի է նվազում նրանց թիվը: Արդարացված են այն լավատեսական կանխատեսումները, որոնց մասին խոսում էին փորձագետները և նշում, որ ապրիլի վերջին կլինի կտրուկ աճ, ապա պլատո, ինչից հետո էլ նվազում: Հիմա պլատոյի շրջանն է, իսկ կտրուկ աճը կարողացանք այնպես անել, որ չունենանք», – հայտարարել է Ցերցվաձեն: