Լավ է, որ տասը քառակուսի մետրում կթույլատրվի մեկ հաճախորդ, բացի այդ կաշխատեն հանդերձարանները և կլինի ապրանքը փոխելու հնաարավորություն. «Թբիլիսի Ցենտրալի» տնօրեն
Այսօր մենք դրական օր ունեցանք, քանի որ հստակեցրեցինք կոնկրետ սահմանափակումները, – այս մասին կառավարության վարչակազմում կայացած հանդիպումից հետո, հայտարարել է «Թբիլիսի Ցենտրալի» տնօրեն, Լևան Ղարալաշվիլին:
Նրա խոսքով, առևտրի կենտրոնների համար կարևոր է, որ տաս քառակուսի մետրի վրա թույլատրել են մուտք գործել մեկ հաճախորդի, ինչպես նաև կաշխատեն հանդերձարանները և հնարավորություն կտրվի փոխել ապրանքները:
«Այսօր մենք դրական օր ունեցանք, քանի որ հստակեցրեցինք կոնկրետ սահմանափակումները: Մասնավորապես, մեզ համար լավ նորությունն այն է, որ տաս քառակուսի մետրի վրա թույլատրել են մուտք գործել մեկ հաճախորդի, ինչպես դա հիպերմարկետներում է: Երկրորդ, կաշխատեն նաև հանդերձարանները և հնարավորություն կտրվի փոխել ապրանքները, որը շատ կարևոր է մեր հաճախորդների համար: Ցավոք, հանգստյան օրերին աշխատելու հարցը դեռ չի կարող քննարկվել, բայց մենք երկու շաբաթից կանդրադառնանք այս հարցին: Համավարակաբանական իրավիճակը կգնահատվի և համապատասխան որոշում կկայացվի: Նույնը վերաբերում է հասարակական տրանսպորտի թեմային, որը նույնպես շարունակում է մնալ էական խնդիր: Մենք ունենք նաև կոնկրետ ժամանակավոր որոշումներ, որոնք կմշակենք էկոնոմիկայի նախարարության հետ միասին»,- ասել է Լևան Ղարալաշվիլին: