Լաշա Դարսալիա. Վրաստան-Ադրբեջան սահմանի սահմանագծման հանձնաժողովի աշխատանքն ընթանում է ռազմավարական գործընկերության ոգով, չկա հարց, որևէ մեկը ձեռք բերի առավելություն

Վրաստան-Ադրբեջան սահմանի սահմանագծման հանձնաժողովի աշխատանքն ընթանում է ռազմավարական գործընկերության ոգով,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել հանձնաժողովի նախագահը, Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան:

Ինչպես նշել է Լաշա Դարսալիան, երեկ անցկացված հանդիպումը հիմնականում հանձնաժողովի նախագահների ճանաչողական հանդիպում էր: Բացի այդ, համաձայնեցվել են փորձագիտական խմբի և հանձնաժողովի հանդիպման մանրամասները:

«70 տոկոսն արդեն համաձայնեցված է, մոտ 12 հատված է, որի շուրջ դեռևս ընթանում է աշխատանք, այդ թվում՝ Դավիթ Գարեջիի համալիրի հարակից տարածքում: Կարևոր է, որ այստեղ չկա հարց, որևէ մեկը ձեռք բերի առավելություն: Հիմնականը, որի շուրջ ընթանում է քննարկում, այն է, որ գտնվի հարցի ընդունելի որոշում, որը հաշվի կառնի երկու երկրների շահերը, ընդունելի կլինի երկու երկրների համար»,- հայտարարել է Լաշա Դարսալիան: