Լալի Տուրձելաձե. Մահացած 81-ամյա պացիենտն այլևս կորոնավիրուս չուներ, սակայն վարակը ծանրացրել էր նրա քրոնիկ հիվանդությունները
Լալի Տուրձելաձե. Մահացած 81-ամյա պացիենտն այլևս կորոնավիրուս չուներ, սակայն վարակը ծանրացրել էր նրա քրոնիկ հիվանդությունները

Առաջին համալսարանային կլինիկայի տնօրեն Լալի Տուրձելաձեի փոխանցմամբ, կորոնավիրուսից զոհվել է 12-րդ պացիենտը, ով 81-ամյա կին էր:

Ինչպես նշել է Լալի Տուրձելաձեն, պացիենտը կորոնավիրուսից ապաքինվել էր ապրիլի 29-ին, սակայն վարակը ծանրացրել էր քրոնիկ հիվանդությունները:

«81-ամյա պացիենտը մեր կլինիկա էր տեղափոխվել ապրիլի 12-ին, «Վրաց-գերմանական» կլինիկայից: Նա ծայրահեղ ծանր վիճակում էր և բուժվում էր վերակենդանացման բաժանմունքում: Ապրիիլի 29-ին 14 օր հետո նա երկու անգամ անցավ թեստ և կորոնավիրուս այլևս չախտորոշվեց: Նա տառապում էր բազմաթիվ քրոնիկ հիվանդություններով և շատ ծանր վիճակում էր: Պացիենտը մահացավ երեկ, մայիսի 13-ին: Ապրիլի 29-ին պացիենտն այլևս կորոնավիրուս չուներ, սակայն վիճակն այնքան ծանրացավ, որ մեզ չհաջողվեց փրկել նրա կյանքը: Կորոնավիրուսը ծանրացրել էր քրոնիկ հիվանդությունները: Հիվանդը 81-ամյա վրացի կին էր»,- հայտարարել է Լալի Տուրձելաձեն: