Լագոդեխիում արձանագրվել է կորոնավիրուսի նոր դեպք: Վարակակիրը երեք ամսական երեխա է, ով մի քանի շաբաթ առաջ ծնողների հետ մեկնել էր Լագոդեխի: Տեղեկությունը հաստատում է տեղի առողջապահության բաժնի ղեկավար Մակա Խմալաձեն:
Գոյություն ունեցող տեղեկությամբ, ընտանիքի բոլոր անդամներն ինքնամեկուսացման մեջ են:
Ընդհանուր, շրջանում արձանագրված է կորոնավիրուսի 39 դեպք: Վարակման ցուցանիշն այսպիսին է. Լագոդեխի – 16, Մատանի – 16, Վելիսցիխե – 7, Սիղնաղի – 2, Ղվարելի – 1: