«Լեոգրանդ» հյուրանոցի մենեջերը խուսափում է խոսել հրդեհի պատճառների մասին
«Լեոգրանդ» հյուրանոցի մենեջերը խուսափում է խոսել հրդեհի պատճառների մասին

Բաթումիում, «Լեոգրանդ» հյուրանոցում գիշերվա հերթապահ մենեջեր Մուրատ Աղդանլին խոսում է հրդեհի մանրամասների և պատճառների մասին և հայտարարում, որ հյուրանոցի ադմինսիտրացիան տեղի ունեցածի մասին կխոսի մանրամասները ճշտելուց հետ: Այս մասին հայտարարել է Աղդանլին՝ Բաթումիում, լրագրողներին:

Հարցին, պաշտպանված էին, թե՞ ոչ «Լեոգանրադ»-ում անվտանգության նորմերը, հյուրանոցի մենեջերը պատասխանում է, որ տեղյակ չէ, թե կոնկրետ ի՞նչ է տեղի ունեցել:

«Հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ, վշտացած ենք բոլորս»,- հայտարարում է Մուրատ Աղդանլին:

Լրագրողները Մուրատ Աղդանլիին հարցրել են, թե ինչու չեն տարհանել այն 11 մարդկանց, որոնք զոհվել են հրդեհի հետևանքով:

«Հրդեհի պատճառով մեծ ծխացում էր, որի պատճաով չտեսանք այդ մարդկանց, չգիտեինք նրանց գտնվելու վայրը»,- հայտարարում է «Լեոգրանդ»-ի մենեջերը:

Բաթումիում, «Լեոգրանդ» հյուրանոցում հրդեհի հետևանքով զոհվել է Վրաստանի 10 և Իրանի մեկ քաղաքացի:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, հոսպիտալացվել է 21 մարդ, նրանցից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածների միջև է ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մեկ հրշեջ-փրկարար:

Տեղի ունեցածի կապակցությամբ, հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 243-րդ հոդվածի 3-րդ կետով, որը նկատի ունի հրշեջ անվտանգության նորմերի խախտում:

Հրդեհը հյուրանոցում բռնկվել էր նոյեմբերի 24-ին, 21:00-ին:

Բաթումիում քաղաքացիների համար գործում է թեժ գիծ. 595950925: