Կրիշտիանո Ռոնալդուի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նա Պորտուգալիայի հավաքականից անցել է ինքնամեկուսացման մեջ
Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին հաղորդում է «Ա բոլա» հրատարակությունը:
Ռոնալդուն հոկտեմբերի 11-ին Պորտուգալիայի հավաքականի մարզաշապիկով խաղացել է Ֆրանսիայի դեմ (0:0): Հետխաղյա փորձարկումից հետո նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Ռոնալդուն այս պահին գտնվում է ինքնամեկուսացման մեջ:
Զուգահեռաբար թեստավորում են անցել Պորտուգալիայի ազգային հավաքականի բոլոր խաղացողները և բոլորի դեպքում ստացվել է բացասական պատասխան: Հետևաբար, հոկտեմբերի 14-ին Շվեդիայի հետ խաղին հետաձգում չի սպառնում: Սակայն պորտուգալացիները խաղալու են առանց առաջատարի: