Կրեմլում հայտարարում են, որ այս պահի դրությամբ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը չի քննարկվում
Ամերիկայի Միացյալ նահանգների և Ռուսաստանի նախագահների դեմ առ դեմ հանդիպումն այս պահի դրությամբ չի քննարկում: Այս մասին հայտարարել է Կրեմլի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով, նման ազդակներ Վաշինգտոնից չեն գալիս: Սակայն, երկու երկրների առաջնորդները մասնակցելու են այնպիսի միջազգային միջոցառումների, ինչպիսիք են Մեծ քսանյակի գագաթնաժողովն Արգենտինայում և Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100 տարվա հոբելյանը Փարիզում:
Դիմիտրի Պեսկովի հայտարարությամբ, նախապատրաստման փուլում է անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: Ջոն Բոլթոնին Մոսկվայում սպասում են հոկտեմբերի 22-23-ին: