Կպատասխանենք բոլոր այն հարցերին, որոնք հետաքրքրում են նախագահին, «Հեռարձակման մասին» օրինագծի շուրջ
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կհանդիպի Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամներին: Հանդիպմանը քննարկվելու է «Հեռարձակման մասին» օրինագիծը:
Ինչպես հայտնել է լրագրողներին նախքան հանդիպման մեկնարկը, Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի նախագահ Գրիգոլ Գոգելիան, նախագահը հայտնել է հոգաբարձական խորհրդի հետ հանդիպման ցանկություն: Նրա խոսքով, խորհրդի անդամները կպատասխանեն բոլոր այն հարցերին, որոնք հետաքրքրում են նախագահին:
Գոգելիայի խոսքով, Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհուրդը արդեն քննարկել է հեռարձակման մասին օրենսդրական փաթեթը և աջակցել այն:
Հանդիպմանը, հոգաբարձական խորհրդի 9 անդամից ներկա կգտնվի վեցը:
Վրաստանը խորհրդարանը «Հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ հաստատել է 85 կողմ, 6՝ դեմ ձայների հարաբերակցությամբ, դեկտեմբերի 14-ին: