Ի՞նչ է անում Վրաստանի հանրային հեռարձակողը ազգային և կրոնական փոքրամասնությունների համար
Ի՞նչ է անում Վրաստանի հանրային հեռարձակողը ազգային և կրոնական փոքրամասնությունների համար

Վրաստանում բնակվող ազգային և կրոնական փոքրամասնությունների իրազեկությունը բարձրացնելու, նրանց մեդիա տարածքում ինտեգրելու, նրանց մասին և նրանց համար հասկանալի լեզվով մեդիա արտադրանք պատրաստելու նպատակով, 2017 թվականին ստեղծվել է`«Բազմազան Վրաստան» խումբը:

Հանրային հեռարձակողի խմբի խնդիրն է բարձրացնել Վրաստանի քաղաքացի ազգային փոքրամասնությունների իրազեկվածությունը, նրանց ներգրավվածությունը հանրային հեռարձակողի առօրյա կյանքում և ազգային և կրոնական փոքրամասնությունների ինտեգրումը հեռարձակողի արտադրած մեդիա արտադրանքներում:

Հանրային հեռարձակողի 1tv.ge կայքը տրամադրում է նորություններ յոթ լեզուներով: Վեբ հարթակը գործում է լրատվական գործակալության ձևաչափով. Վրացերեն, աբխազերեն, ադրբեջաներեն, հայերեն, օսերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով 24 ժամվա ընթացքում:

Վրաստանի հանրային հեռարձակողը օրական պատրաստում է չորս լրատվական թողարկում ադրբեջաներենով.

«Մոամբեն» ադրբեջաներենով ՝ ժամը 12:00-ին
«Մոամբեն» ադրբեջաներենով ՝ ժամը 15:00-ին
«Մոամբեն» ադրբեջաներենով ՝ ժամը 18:00-ին
«Մոամբեն» ադրբեջաներենով ՝ ժամը 20:00-ին

Եվ հայերեն չորս լրատվական թողարկում.

«Մոամբեն» հայերենով՝ ժամը 12:00-ին
«Մոամբեն» հայերենով՝ ժամը 15:00-ին
«Մոամբեն» հայերենով՝ ժամը 18:00-ին
«Մոամբեն» հայերենով՝ ժամը 20:00-ին

Այս լրատվական թողարկումները հեռարձակվում են համապատասխան առցանց հարթակում, ինչպես նաև Քվեմո Քարթլիի և Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային հեռուստատեսությունների միջոցով:

Հանրային հեռարձակողը, Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության աջակցությամբ, իրականացնում է նախագիծ `«Մոամբե» լրատվական հիմնական թողարկումը համաժամանակյա թարգմանություն ադրբեջաներեն և հայերեն լեզուներով:

Ժամը 21:00-ի «Մոամբեի» համաժամանակյա թարգմանությունը ադրբեջաներեն և հայերեն լեզուներով  Սեթբոքսների միջոցով տարածելուն զուգահեռ, իրականացվում է Հանրային հեռարձակողի կայքի համապատասխան լեզվական բաժիններում, ուղիղ հեռարձակմամբ, ինչպես նաև սոցիալական ցանցերի միջոցով:

«Մոամբեի» համաժամանակյա թարգմանությունը իրականացնում է Հանրային հեռարձակողի «Բազմազան Վրաստան» խումբը: Հիմնական ծրագրի համաժամանակյա թարգմանությունը հեռարձակվում է նաև տարածաշրջանային հեռուստատեսություններով:

«Բազմազան Վրաստան» խումբը կրթության նախարարության աջակցությամբ պատրաստում է նաև վրացերենի դասընթացներ ոչ վրացալեզու դպրոցների համար: «Առաջին ալիք-հեռուստադպրոց»-ի հիմնադրման օրվանից եթեր են հեռարձակվում վրացերեն լեզվի հեռուստադասեր ոչ վրացալեզու դպրոցների համար: Շաբաթական հինգ դաս է պատրաստվում, դասերը ներառում են լեզվի ուսուցման երեք մակարդակ, մասնագիտացված վրաց ​​լեզու և գրականություն:

Վրաստանի հանրային հեռարձակողի «Բազմազան Վրաստան» խումբն իրականացնում է «Մեր վրաց լեզուն» նախագիծը:

«Մեր վրաց լեզուն» նախագիծն իրականացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության օժանդակությամբ և նպատակ ունի ժողովրդականացնել վրացերենը ոչ վրացալեզու դպրոցներում:

«Մեր վրաց լեզուն» նախագիծը նախատեսում է անցկացնել վրացերենի առցանց օլիմպիադա ոչ վրացալեզու դպրոցների համար, ազատ թեմայի մրցույթ, ֆեյսբուքյան վիկտորինաներ և պետական ​​լեզվի ժողովրդականացման հետ կապված տարբեր միջոցառումներ:

Նախագծի հիմնական նպատակն է վրացերենի ժողովրդականացումը ոչ վրացալեզու դպրոցներում և այն տարածաշրջաններում, որտեղ ապրում են մեր ազգային փոքրամասնությունները: Նախագծի շրջանակներում մարզերում պարբերաբար հանդիպումներ են անցկացվում աշակերտների հետ:

Հանրային հեռարձակողի փոքրամասնությունների և փոքրամասնությունների լեզուներով պատրաստված մեդիա արտադրանքը հանրային է և հասանելի է բոլոր հեռուստադիտողներին բոլոր հարթակներում, որտեղ տեղադրված է նշված արտադրանքը:

Կորոնավիրուսի համավարակի հենց առաջին իսկ օրվանից, Հանրային հեռարձակողը ապահովեց համավարակի հետ կապված բոլոր տեղեկությունների թարգմանումը և տարածումը փոքրամասնությունների լեզուներով: Կառավարության կողմից հաստատված կանոնակարգերը և նորմերը թարգմանվել են փոքրամասնությունների լեզուներով և տեղադրվել հեռարձակողի բոլոր հարթակներում, ներառյալ Առաջին ալիքի եթերային ցանցում: Վրաստանի հանրային հեռարձակողի համար փոքրամասնությունների թեման գերակա է: Փոքրամասնությունների սոցիալական և մշակութային խնդիրները ներառված են Առաջին ալիքի բոլոր ծրագրերում: Բոլոր հետաքրքիր թեմաները լուսաբանվում են փոքրամասնությունների համար, պատրաստվում են տարբեր ծրագրեր և սյուժեներ: