«Կովիդ 19»-ի կապակցությամբ հանձնարարականների կատարման նպատակով, պարեկային ոստիկանությունը շարունակում է մոնիտորինգը մետրոկայանների մոտ
«Կովիդ 19»-ի կապակցությամբ հանձնարարականների կատարման նպատակով, պարեկային ոստիկանությունը շարունակում է մոնիտորինգը մետրոկայանների մոտ

Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները,  միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված կանոնների և հանձնարարականների կատարման նպատակով, շարունակում են մետրոկայանների մոտ ինտենսիվ մոնիտորինգը:

Մայրաքաղաքում գոյություն ունեցող մետրոկայանների մոտ մոբիլիզացված են պարեկ-տեսուչներ, որոնք քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով, վերահսկում են մետրոկայան մուտք գործող անձանց կողմից կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով գործող նորմերը և շնչադիմակ կրելը:

Վերահսկումը տեղի է ունենում նաև մետրոկայանների ներքին տարածքում:

Ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում, կրել շնչադիմակ, հնարավորինի սահմաններում պահպանել հեռավարություն և ենթարկվել պարեկային ոստիկանության աշխատակիցների ցուցումներին:

Տեղեկատվությունը տարածում է ներքին գործերի նախարարությունը:

 

„კოვიდ-19”-ის წინააღმდეგ მიმართული რეკომენდაციების აღსრულების მიზნით, საპატრულო პოლიცია მეტროსადგურებთან მონიტორინგს აგრძელებს