Կորոնավիրուսով վարակվածներից վեցը ծանր վիճակում են. Մարինա Էզուգբայա
Կորոնավիրուսով վարակվածներից վեցը ծանր վիճակում են. Մարինա Էզուգբայա

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզաուգբաիայի խոսքով, կորոնավիրուսով վարակված հիվանդներից վեցը ծանր վիճակում են:

Ըստ նրա, նրանցից չորսը բուժվում են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում:

«Երկրում կա 97 վարակված, որոնց վեցը ծանր վիճակում են: Կարելի է անգամ համարել կրիտիկական: Այս պահին կա չորս ծանր պացիենտ: Իրավիճակը կրիտիկական է, բայց մենք երեկ նշեցինք, որ այն կայունացել է: Դեռ հաստատ չենք ասում, որ նրանց իրավիճակը բարելավվում է, քանի որ այսօր գնահատման երկրորդ օրն է: Սուբյեկտիվ և օբյեկտիվ տվյալների համաձայն, եթե այսօր նրանց վիճակը կայուն է, մենք կարող ենք ակնկալել, որ վիճակը կբարելավվի և վերականգնումը հնարավոր կլինի», – ասաց Մարինա Եզուգբայան:

Այնուամենայնիվ, Էզուգբայան ասում է, որ կորոնավիրուսով վարակված երեք երեխայի վիճակը բավարար է: