Կորոնավիրուսով վարակված տղամարդուն Թբիլիսիից տեղափոխել են Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոց
Կորոնավիրուսով վարակված տղամարդուն Թբիլիսիից տեղափոխել են Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոց

Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխել ևս մեկ «կովիդ 19»-ով վարակված քաղաքացու: Հիվանդը ունի Գերմանիայում ճանապարհորդելու պատմություն, նա քիչ առաջ ժամանել է Թբիլիսիի օդանավակայան: «Կովիդ 19» նրա մոտ ախտորոշվել է Թբիլիսիում գործող տենդի կենտրոններից մեկում:

Հիվանդին սկզբում տեղափոխել են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց, սակայն քանի որ նա Տղիբուլիի բնակիչ է, իր ցանկությամբ տեղափոխել են Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոց: Ըստ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Թեյմուրազ Նադիրաձեի, երիտասարդ տղամարդու առողջական վիճակը բավարար է:

Այս պահին «Կովիդ 19» ախտորոշմամբ հիվանդանոցում բուժվում է չորս հիվանդ: