Կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդի կրկնակի թեստի պատասխանը կրկին բացասական է, իսկ երկրորդ հիվանդի անալիզի պատասխանները հայտնի կդառնան օրվա վերջին
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի կլինիկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի խոսքով, կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդի կրկնակի թեստը տվել է բացասական պատասխան:
Նրա խոսքով, ինչ վերաբերում է երկրորդ հիվանդին, ում մոտ առաջին թեստի ժամանակ պատասխանը բացասական էր, այսօր կստանանք կրկնակի թեստի պատասխանը:
«Երեկ կեսօրին հայտարարվեց, որ մեր առաջին հիվանդը ապաքինվել է, նրա կրկնակի թեստը նույնպես բացասական էր: Ինչ վերաբերում է երկրորդ հիվանդին, ապա նրա մոտ առաջին թեստը բացասական էր, և այսօր սպասում ենք կրկնակի թեստի պատասխանին: Այդ մասին հավանաբար ձեզ կտեղեկացնի պարոն Թենգիզ Ցերցվաձեն: Հույս ունենանք, որ այնտեղ նույնպես լինի բացասական պատասխան»,-հայտարարել է Մարինա Էզուգբաիան:
Նա նաև չի բացառել, որ առաջին ապաքինված հիվանդը կլինիկայից դուրս գրվի այսօր:
Մարինա Էզուգբաիայի խոսքով, չնայած ապաքինվելուն, նա մեկ շաբաթվա ընթացքում պետք է մնա ինքնամեկուսացման մեջ: