Կորոնավիրուսով վարակված 13-րդ անձը երիտասարդ կին է և հիվանդության թեթև ձևն ունի
Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն հայտարարում է, որ կորոնավիրուսով վարակված 13-րդ անձը երիտասարդ կին է և հիվանդության թեթև ձևն ունի: Ինչպես Ցերցվաձեն հայտնել է լրագրողներին, նա կլինիկային է դիմել համաճարակաբանների հանձնարարականով:
«13-րդ վարակվածը երիտասարդ կին է, նրա վիճակը բավարար է: Ունի 37.3 աստիճան ջերմություն, փոքր հազ:
Նա շփում է ունեցել Իտալիայում վարակվածներից մեկի հետ»,- հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն:
Բացի այդ, Թենգիզ Ցերցվաձեն հայտարարում է, որ կորոնավիրուսով վարակված անձանցից մեկի կյանքին, ում վիճակը համեմատաբար ծանր է, վտանգ չի սպառնում:
Վրաստանում այս պահի դրությամբ գրանցված է կորոնավիրուսի 13 դեպք: