Կորոնավիրուսով վարակման 602 նոր դեպքից 30-ը արձանագրվել է Աջարիայում
Կորոնավիրուսով վարակման 602 նոր դեպքից 30-ը արձանագրվել է Աջարիայում

Կորոնավիրուսով վարակման 602 նոր դեպքից 30-ը արձանագրվել է Աջարիայում:

Աջարիայի առողջապահության նախարարության տվյալներով, վերջին 24 ժամվա ընթացքում տարածաշրջանում ապաքինվել է 40 պացիենտ: Այսօր հիվանդանոցներից դուրս են գրվել իննը մարդ:

Այս պահին, Աջարիայի տարածաշրջանում ծանր է հինգ պացիենտի վիճակը, նրանք միացված են արհեստական շնչառության սարքին:

Տարածաշրջանի հիվանդանոցներում բուժվում է 178 պացիենտ, կովիդ կլինիկաներում գտնվում է 123 մարդ, առցանց կլինիկաներում հսկողության տակ է 173 անձ: