Կորոնավիրուսով ամենաշատ տուժած երկրների միջև 100 000 բնակչի հաշվով զոհերի ամենաբարձր ցուցանիշը Բրիտանիայում է
Աշխարհում «կովիդ 19»-ով ամենաշատ տուժած 20 երկրների միջև 100 000 բնակչի հաշվով զոհերի ամենաբարձր ցուցանիշը Բրիտանիայում է:
Տվյալների վերլուծության համաձայն, Միացյալ Թագավորությունում «կովիդ 19»-ի հետ կապված 100 000 բնակչի հաշվով մահվան դեպքերը հասնում են 144 մարդու: Մեծ Բրիտանիային հաջորդում են Չեխիան, Իտալիան, ԱՄՆ-ը և Իսպանիան:
Անցած օր ու գիշերվա ընթացքում Մեծ Բրիտանիայում «կովիդ 19»-ից մահացել է ավելի քան 1 300 մարդ, իսկ մինչ օրս երկրում վարակից ընդհանուր առմամբ մահացել է ավելի քան 97 000 մարդ: