Բաղդաթի շտապ օգնության 45-ամյա բժիշկը մահացել է կորոնավիրուսից: Այս մասին տեղեկությունը Վրաստանի առաջին ալիքին հաստատել են առողջապահության նախարարության անհետաձգելի օգնության կենտրոնում: Կովիդ վարակված բժիշկը բուժման նպատակով տեղափոխվել էր Թբիլիսի:
«Առաջին հերթին ցավակցում ենք մահացած բժշկի ընտանիքին: Անցած գիշեր կորոնավիրուսից մահացել է Բաղդաթի շտապ օգնության բժիշկ, որը 45 տարեկան էր: Բժիշկը բուժվում էր բժշկական հաստատությունում: Բուժաշխատողները ամեն ինչ արեցին նրան փրկելու համար, սակայն, ցավոք, դա չստացվեց: Ցավոք, նա մահացավ շնչառական անբավարարությունից և դիստրեսից»,- ասել են անհետաձգելի օգնության կենտրոնում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին կորոնավիրուսից մահացել էր նաև Ախալքալաքի շտապ օգնության աշխատակիցը: