Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 259-ի
Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 259-ի

Նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 259-ի: Վարակվածների թիվը կազմում է ավելի քան 11 700 մարդ: Նրանցից 1800-ը ծանր վիճակում է:

Այս պահի դրությամբ, հիվանդանոցից դուրս է գրվել 243 մարդ:

Չինացի փորձագետների հայտարարությամբ, վարակը օդակաթիլային ճանապարհով տարածվում է մինչև 2 մետր շառավղով: Վարակվել հնարավոր է նաև աչքի հետ աղտոտված ձեռքի դիպչելու հետևանքով: Վարակի հիմնական ախտանիշներն են. չոր հազ, շնչառության դժվարացում, շնչառական անբավարարություն, ջերմության բարձրացում, թուլություն: Որոշ դեպքերում հիվանդությունն ընթանում է առանց թոքաբորբի:

Իսպանիայում հաստատվել է նոր կորոնավիրուսի առաջին դեպքը: Վարակը հաստատվել է Կանարյան կղզիներում գտնվող մարդու մոտ: Նա մեկն էր հինգ անձանցից, ում ուսումնասիրում էին բժիշկները: Նրանց մեկուսացրել էին այն բանից հետո, երբ պարզվել էր, որ հաղորդակցվել էր գերմանացի տղամարդու հետ, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս: