Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի 172 նոր դեպք, ապաքինվել է 181 պացիենտ, մահացել է երկու մարդ:
Աջարիայում գրանցվում է վարակման դեպքերի թվի նվազում է, և ապաքինվածների թիվը գերազանցում է վարակվածների թվին:
Ինչ վերաբերում է մահացածներին, ապա մահացել են 51 և 68 տարեկան տղամարդիկ, երկուսն էլ ունեցել են զուգակցվող հիվանդություններ:
Հիվանդները բուժվում էին Բաթումիի հանրապետական հիվանդանոցում:
Ներկայումս տարածաշրջանում կա ավելի քան 2400 վարակված, նրանցից 533-ը հիվանդանոցում են, 911-ը` կովիդ հյուրանոցներում, ավելի քան 1000-ը բուժվում է տանը: Վարակվածների թվում կա 24 հղի կին:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 523 նոր դեպք, ապաքինվել է 208 պացիենտ, մահացել է 7 մարդ: