Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի ղեկավար, Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, կորոնավիրուսից մահացած չորս նոր պացիենտից մեկը 68 տարեկան տղամարդ է: Մարինա Էնդելաձեի խոսքով, հիվանդը բուժվում էր Աջարիայի կլինիկաներից մեկում, և նա ուներ ծանր ուղեկցող հիվանդություններ:
Նրա պարզաբանմամբ, Աջարիայում մահացածների թվում կան նաև 64-ամյա և 84-ամյա հիվանդներ:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսից մահացած չորրորդ հիվանդին, ապա, ըստ Մարինա Էնդելաձեի, նա այս փուլում տեղեկություն չունի նրա մասին:
«Երեկ գրանցվել է մահվան չորս դեպք, որոնցից երեքը Աջարիայում, մեկը 68-ամյա տղամարդ է, ով կլինիկա էր մտցվել վիճակում, նա ուներ ուղեկցող հիվանդություններ, նրան չհաջողվեց դուրս բերել ծանր վիճակից: Մահացել է նաև 64-ամյա մի կին, ով նույնպես ուներ ծանր հիվանդություն`շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա: Աջարիայում մահացել է նաև 84-ամյա մի տղամարդ: Չորրորդ մահացածի մասին ես դեռ տեղեկություն չունեմ»,- ասել է Էնդելաձեն:
Այս պահին ամբողջ հանրապետությունում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 58 է: