Կորոնավիրուսի վարակակիր Մել Գիբսոնը մեկ շաբաթ անցկացրել է հիվանդանոցում
Ամերիկացի հայտնի դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը վարակված էր կորոնավիրուսով:
64-ամյա ավստրալացի դերասանը ապրիլին մեկ շաբաթ անցկացրել է կլինիկայում:
Նրա մոտ վարակ էր ախտորոշվել կորոնավիրուսի թեստ անցնելուց հետո:
«Հիվանդանոցում գտնվելիս Գիբսոնը բուժում է ստացել «Ռեմդեսիվիրով»: Այնուհետև թեստերը բազմիցս ցույց են տվել բացասական պատասխան»,- հայտարարել է դերասանի և ռեժիսորի ներկայացուցիչը: