Կորոնավիրուսի «PCR» թեստավորումն առաջիկայում կմեկնարկի նաև Կախեթիում
Կորոնավիրուսի «PCR» թեստավորումն առաջիկայում կմեկնարկի նաև Կախեթիի շրջանում,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Կախեթիի բաժնի ղեկավար Նելլի Խիզանիշվիլին:
Նրա փոխանցմամբ, բաժնին արդեն փոխանցվել է համապատասխան ապարատ, որը պարզում է, վարակված է թե ոչ քաղաքացին կորոնավիրուսով: Բացի այդ, մասնագետներն անցել են համապատասխան վերապատրաստում, ովքեր Կախեթիում կհետազոտեն քաղաքացիներին:
«Կախեթիում կորոնավիրուսի հետազոտության լաբորատորիա չունենք: Այնտեղից ելնելով, որ թեստավորման թիվն ընդլայնվում է և առաջիկայում, հնարավոր է մեկ օրում կարողանանք թեստավորել 2000-3000 քաղաքացու, անհրաժեշտ են բազմաթիվ լաբորատորիաներ: Այժմ կորոնավիրուսի թեստավորում է իրականացնում 12 լաբորատորիա: Կախեթիում նման լաբորատորիա չունենք, սակայն «PCR» թեստավորումը կիրականացվի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Կախեթիի բաժնի բազայում»,- հայտարարում է Նելլի Խիզանիշվիլին: