Կորոնավիրուսի պատճառով Վրաստանում Թուրքիայի հյուպատոսությունը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը
Կորոնավիրուսի տարածման ցուցանիշի աճի պատճառով, Վրաստանում Թուրքիայի հյուպատոսությունը դադարեցնում է իր աշխատանքը:
Համապատասխան տեղեկությունը Թուրքիայի դեսպանությունը հրապարակել է «ֆեյսբուք» սոցիալական ցանցում:
Դիվանագիտական առաքելությունը կոչ է անում սեփական քաղաքացիներին, անհրաժեշտության դեպքում դեսպանության հետ կապ հաստատեն հեռախոսի միջոցով: