Կորոնավիրուսի պատճառով Իտալիան հայտնվել է «կարմիր գոտում»: Երկրի ողջ մասշտաբով արգելվել են հավաքները:
Իտալիայի կառավարության որոշմամբ, կորոնավիրուսի հետ կապված կարանտինային միջոցները տարածվում են երկրի ողջ մասշտաբով:
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն երկրի քաղաքացիներին կոչ է արել, մնալ տանը: Իտալիայի կառավարությամբ որոշմամբ, քաղաքացիները դուրս են գալու միայն աշխատանքի գնալու նպատակով և անհետաձգելի անհրաժեշտության դեպքում:
Իտալիայում ուսումնական գործընթացը դադարեցվել է մինչև ապրիլի 3-ը:
Մարտի 9-ին Իտալիայում կորոնավիրուսից զոհվել է 97 մարդ: