Կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով, չեղարկվել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը:
Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է վեհաժողովի պաշտոնական կայքում: Նիստը նշանակված էր ապրիլի 20-24-ը՝ Ստրասբուրգում:
Հայտարարության համաձայն, որոշումն ուղղված է վեհաժողովի անդամների, հյուրերի և վեհաժողովի աշխատակազմի անվտանգության և բարեկեցության պաշտպանությանը:
Ավելի վաղ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը չեղյալ էր հայտարարել մարտի վերջին նշանակված հանձնաժողովների նիստերը: