Կորոնավիրուսի նոր տեսակը, որն առաջին անգամ արձանագրվել է Բրիտանիայում, գրանցվել է աշխարհի առնվազն 70 երկրում
Կորոնավիրուսի նոր տեսակը, որն առաջին անգամ արձանագրվել է Բրիտանիայում, գրանցվել է աշխարհի առնվազն 70 երկրում: Համապատասխան տեղեկատվությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների հիման վրա հրապարակում է «Սի Էն Էնը»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության շաբաթական զեկույցում ավելացել է ևս տաս երկիր, որտեղ հայտնաբերվել է վարակի նոր շտամը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, վարակի նոր տեսակով վարակման ցուցանիշը նվազում է՝ Բրիտանիայում, Դանիայում, Իռլանդիայում և Նիդեռլանդներում:
Ինչ վերաբերում է վարակի այլ շտամին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Հարավային Աֆրիկայում առաջին անգամ հայտնաբերված վարակի տեսակը գրանցվել է 31 երկրներում:
Վարակի մեկ այլ տեսակ, որն առաջին անգամ հայտնաբերվել է Բրազիլիայում, գրանցվել է ութ երկրներում: