Կորոնավիրուսի նոր դեպքից, Թբիլիսիում գրանցվել է 571 դեպք, Աջարիայում 212, Իմերեթիում 147
Կորոնավիրուսի 1 337 նոր դեպքից, Թբիլիսիում գրանցվել է 571 դեպք, Աջարիայում 212, Իմերեթիում 147,- այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան:
Նա խոսել է կորոնավիրուսի կապակցությամբ, դեկտեմբերի 14-ի դրությամբ գոյություն ունեցող վիճակագրական տվյալների և կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների մասին:
«Այսօր արձանագրված վարակման 1 337 նոր դեպքից, Թբիլիսիում գրանցվել է 571 դեպք, Աջարիայում՝ 212, Իմերեթիում՝ 147, Քվեմո Քարթլիում՝ 168, Շիդա Քարթլիում՝ 48, Գուրիայում՝ 16, Սամեգրելոյո Զեմո Սվանեթիում՝ 74, Կախեթիում՝ 41, Մցխեթա-Մտիանեթիում՝ 41, Սամցխե-Ջավախեթիում՝ 18, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 1:
Այս փուլում երկրում վարակման 27 517 ակտիվ դեպք կա, որտեղից հիվանդանոցներում բուժվում է 6 912 մարդ, այդ թվում `2 977-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 866-ը` Աջարիայում, 1 419-ը՝ Իմերեթիում: Այս փուլում ունենք 1 087 ծանր հիվանդ, այդ թվում` 518-ը Թբիլիսիում, 150-ը Աջարիայում, 239-ը՝ Իմերեթիում: Այստեղից 465-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `222-ը Թբիլիսիում, 82-ը՝ Աջարիայում, 52-ը՝ Իմերեթիում: 2 886 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 951-ը ՝ Թբիլիսիում, 1 332-ը՝ Աջարիայում, 288-ը՝ Իմերեթիում: 17 719 մարդ բուժվում է տնային պայմաններում: Կարանտինային գոտիներում ունենք 986 մարդ, այդ թվում 290-ը՝ Թբիլիսիում, 146-ը՝ Աջարիայում, 15-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 13-ը ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 20 352 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 48 685 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 18 908 մարդ, Աջարիայում 8 667, Իմերեթիում 6 319»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: