Կորոնավիրուսի նոր դեպքից, Թբիլիսիում գրանցվել է 1 461 դեպք, 646-ը ՝ Իմերեթիում, 263-ը՝ Աջարիայում
Կորոնավիրուսի նոր դեպքերից, Թբիլիսիում գրանցվել է 1 461 դեպք, Իմերեթիում՝ 147, Աջարիայում՝ 212,- այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան:
Նա խոսել է կորոնավիրուսի կապակցությամբ, դեկտեմբերի 15-ի դրությամբ գոյություն ունեցող վիճակագրական տվյալների և կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների մասին:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 20 176 հետազոտություն, այդ թվում ՝ 12 532 հետազոպտություն կատարվել է հակագենի արագ և 7 644 «Փի Սի Ար» թեստերով: Թեստավորման արդյունքում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է վարակման 3 837 նոր դեպք: Ինչպես տեսնում ենք, արդեն իսկ ակնհայտ է, որ կրկնակի փորձարկման ֆոնին հաստատված դեպքերն ունեն կայուն տեսք, ընդ որում, վերջերս ՝ սահմանված սահմանափակումների ֆոնին, նկատվում է վարակի տարածումը նվազելու միտում: Երկրում «կովիդ 19» համավարակի բռնկումից ի վեր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 194 900:
Վերջին 24 ժամում ապաքինվել է 3 105 մարդ, ընդհանուր առմամբ ապաքինվել է 164 786 մարդ: Այսօր երկրում արձանագրված վարակման 3 837 նոր դեպքից, Թբիլիսիում արձանագրվել է 1 461 դեպք, Աջարիայում 263, Իմերեթիում 646, Քվեմո Քարթլիում՝ 245, Շիդա Քարթլիում՝ 262, Գուրիայում՝ 100, Սամեգրելոյո Զեմո Սվանեթիում՝ 404, Կախեթիում՝ 254, Մցխեթա-Մտիանեթիում՝ 90, Սամցխե-Ջավախեթիում՝ 86, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 26»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:
Նրա խոսքով, այս փուլում երկրում կա վարակի 28 205 ակտիվ դեպք:
«Այս փուլում երկրում վարակման 28 205 ակտիվ դեպք կա, որտեղից հիվանդանոցներում բուժվում է 6 710 մարդ, այդ թվում `2 890-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 819-ը` Աջարիայում, 1 364-ը՝ Իմերեթիում: Այս փուլում ունենք 1 146 ծանր հիվանդ, այդ թվում` 527-ը Թբիլիսիում, 146-ը Աջարիայում, 236-ը՝ Իմերեթիում: Այստեղից 438-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `216-ը Թբիլիսիում, 47-ը՝ Աջարիայում, 60-ը՝ Իմերեթիում: 2 734 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 836-ը ՝ Թբիլիսիում, 1 336-ը՝ Աջարիայում, 244-ը՝ Իմերեթիում: 18 761 մարդ բուժվում է տնային պայմաններում: Կարանտինային գոտիներում ունենք 969 մարդ, այդ թվում 266-ը՝ Թբիլիսիում, 168-ը՝ Աջարիայում, 15-ը՝ Իմերեթիում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 14-ը ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 20 445 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 47 993 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 19 105 մարդ, Աջարիայում 8 251, Իմերեթիում 6 007»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: