Կորոնավիրուսի նոր դեպքից, 561-ը արձանագրվել է Թբիլիսիում, 112-ը՝ Աջարիայում, 196-ը Իմերեթիում
Այսօր, երկրում արձանագրված կորոնավիրուսի 1 357 նոր դեպքից, 561-ը արձանագրվել է Թբիլիսիում, 112-ը՝ Աջարիայում, 196-ը Իմերեթիում: Քվեմո Քարթլիում արձանագրվել է՝ 143 դեպք, Շիդա Քարթլիում՝ 111, Գուրիայում՝ 18, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 131, Կախեթիում՝ 84, Մցխեթա-Մտիանեթիում՝ 41, Սամցխե-Ջավախեթիում՝ 26, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 8: Այս մասին համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան հայտարարել է կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Այս փուլում երկրում կա վարակման 13 360 ակտիվ դեպք, որտեղից 3 780 մարդ բուժվում է հիվանդանոցներում, այդ թվում `1 756-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 337-ը` Աջարիայում, 746-ը՝ Իմերեթիում:
«Այս փուլում ունենք 808 ծանր հիվանդ, այդ թվում` 369-ը Թբիլիսիում, 62-ը Աջարիայում, 192-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 240-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `158-ը Թբիլիսիում, 8-ը՝ Աջարիայում, 27-ը՝ Իմերեթիում: 638 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 236-ը ՝ Թբիլիսիում, 325-ը՝ Աջարիայում, 28-ը՝ Իմերեթիում: 8 942 մարդ բուժվում է տնային պայմաններում: Կարանտինային գոտիներում տեղավորված է 469 մարդ, այդ թվում 196-ը՝ Թբիլիսիում, 76-ը՝ Աջարիայում, 7-ը՝ Իմերեթիում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 21 673 մարդ:
808 հիվանդի վիճակը ծանր է, այստեղից 240-ը միացված են արհեստական շնչառության սարքին: 638 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, իսկ 8 942 մարդ բուժվում է տնային պայմաններում: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 23 545 մարդ»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: