Կորոնավիրուսի նոր դեպքից 188-ը արձանագրվել է Թբիլիսիում, 73-ը՝ Իմերեթիում, իսկ 33-ը՝ Կախեթիում
Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 404 նոր դեպքից 188-ը արձանագրվել է Թբիլիսիում, 7-ը՝ Աջարիայում, Իմերեթիում՝ 73, Քվեմո Քարթլիում՝ 10, Շիդա Քարթլիում՝ 30, Գուրիայում՝ 26, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 26, Կախեթիում՝ 33, Մցխեթա-Մտիանեթիում՝ 1, Սամցխե-Ջավախեթիում՝ 7, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 3:
Այս մասին հաղորդում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Նրանց հաղորդմամբ, այս փուլում վարակման ակտիվ դեպքերի քանակը 5 101 է: Այստեղից 2 230-ը բուժվում է հիվանդանոցներում, այդ թվում 1 020 պացիենտ Թբիլիսիում, 179-ը՝ Աջարիայում, 463-ը՝ Իմերեթիում: