Կորոնավիրուսի նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է 2 157 դեպք, Աջարիայում՝ 417, Իմերեթիում՝ 537
Կորոնավիրուսի նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է 2 157 դեպք, Աջարիայում՝ 417, Իմերեթիում՝ 537

Վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 3 958 հաստատված դեպք,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան  հայտարարել է կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Նա խոսել է կորոնավիրուսի կապակցությամբ առկա վիճակագրության մասին:

«Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 958 հաստատված դեպք: Երկրում «կովիդ 19»-ի համավարակի տարածումից առ այսօր  արձանագրվել է 108 690 դեպք:

Ապաքինված պացիենտների աճի տեսանկյունից կրկին պահպանում ենք դրական դինամիկա: Մասնավորապես, վերջին 24 ժամում ապաքինվել է 3 531 անձ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 89 170:

Ցավոք, վերջին 24 ժամում ունենք կորոնավիրուսից մահվան 36 դեպք: 2020 թվականի փետրվարի 26-ից առ այսօր, երկրում ունենք մահվան 853 դեպք»,-հայտարարել է Բերդիա Սիճինավան:

Նրա տեղեկությամբ, այսօր արձանագրված 3 958 դեպքից, մայրաքաղաքում և տարածաշրջաններում ցուցանիշներն հետևյալն են. Թբիլիսիում արձանագրվել է 2 157 դեպք, Աջարիայում՝ 417, Իմերեթիում՝ 537, Քվեմո Քարթլիում՝ 190, Շիդա Քարթլիում՝ 137, Գուրիայում՝ 78, Սամեգրելոյում Զեմո Սվանեթիում՝ 159, Կախեթիում՝ 140, Մցխեթա-Մտիանեթիում՝ 89, Սամցխե-Ջավախեթիում՝ 40, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 14:

«Այս փուլում երկրում կա վարակի 18 482 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 3 221 մարդ, այդ թվում `2 762-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 1 048-ը` Աջարիայում, 1 226-ը՝ Իմերեթիում: ՈՒնենք 881 ծանր հիվանդ, այդ թվում` 406-ը Թբիլիսիում, 147-ը Աջարիայում, 201-ը՝ Իմերեթիում: Այստեղից 330-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `161-ը Թբիլիսիում, 60-ը՝Աջարիայում, 41-ը՝ Իմերեթիում:

3 736 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 120-ը ՝ Թբիլիսիում, 1 988-ը՝ Աջարիայում, 316-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 8 525 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 2 137 մարդ, այդ թվում 480-ը՝ Թբիլիսիում, 1 062-ը՝ Աջարիայում, 26-ը՝ Իմերեթիում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 22-ը ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 17 419 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 54 167 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 17 563 մարդ, Աջարիայում 14 449, Իմերեթիում 5 280»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: