Կորոնավիրուսի նոր դեպքերից մեկն արձանագրվել է Աջարիայում, վարակման աղբյուրը հայտնի չէ
Աջարիայում կորոնավիրուսի մեկ դեպք է արձանագվել, որի վարակման աղբյուրը դեռևս հայտնի չէ:
Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, վարակվածը կին է, ով տենդի կենտրոն էր տեղափոխվել շնչառական բողոքներով և լաբորատոր հետազոտության պատասխանը եղավ դրական:
Վարակակիր պացիենտին տեղափոխել են Բաթումիի հանրապետական հիվանդանոցի կովիդ-կենտրոն, որտեղ այս պահի դրությամբ բուժում է ստանում 19 պացիենտ:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք, ապաքինվել է երեք պացիենտ: