Կորոնավիրուսի նոր դեպքերից երկուսն էլ կապ ունեն Մառնեուլիի մունիցիպալիտետի Մարեթի գյուղի հետ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի խոսքով, Վրաստանում հաստատված կորոնավիրուսի երկու նոր դեպք կապված է Մառնեուլիի մունիցիպալիտետի Մարեթի գյուղի հետ:
Գոյություն ունեցող լրատվությամբ, կորոնավիրուս է հաստատվել երեկ արդեն հաստատված դեպքի ընտանիքի անդամների մոտ: Վարակվածները անչափահասներ են:
Ինչ վերաբերում է ինֆեկցիոն հիվանդանոցի տվյալներին, Մարինա Էզուգբաիան ասում է, որ նախօրեին երեք հիվանդի ընդունել են արդեն հաստատված ախտորոշմամբ, իսկ չորրորդը ունի կասկածելի ախտանշաններ, որին հետազոտելու են այսօր:
Նրանք պատկանում են այսպես կոչված Սաբուրթալոյի կլաստերին և մեկ ընտանիքի անդամ են:
Ըստ Մարինա Էզուգբաիայի, ներկայումս Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում է 58 վարակված: