Բաթումիում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք: Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, վարակակիրներից մեկն արտասահմանի քաղաքացի է: Նա միջազգային փոխադրումների վարորդ է, իսկ մյուս տղամարդը Վրաստանի քաղաքացի է և շփում է ունեցել Բաթումիում, երեկ հաստատված դեպքի հետ:
Երկու վարակակիրներն էլ տեղափոխվել են Բաթումիի հանրապետական հիվանդանոց, որտեղ այսօրվա դեպքերը ներառյալ բուժում է ստանում 32 պացիենտ:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք, ապաքինվել է 6 մարդ: