Աջարիայում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք, ապաքինվել է երկու պացիենտ:
Վերջին 24 ժամում Բաթումիում հետազոտվել է 776 անձի կենսաբանական նմուշ:
Վարակման նոր դեպքերից մեկը կապված է Քոբուլեթիի «Հավանա» սրճարանի կլաստերի հետ, իսկ մյուսը՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է, միջազգային փոխադրումների վարորդ: Նա բուժումը շարունակելու համար վերադարձել է իր երկիր:
Այժմ Բաթումիի հանրապետական հիվանդանոցում է մնում 29 վարակակիր:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք: