Կորոնավիրուսի նոր դեպքերից երկուսը կապված է Լենջերիի հետ, 9-ը հաստատված դեպքի շփման շրջանակից է, երկուսը՝ ներկրված, իսկ մնացած երկուսի շփման շրջանակը զննվում է
Կորոնավիրուսի նոր դեպքերից երկուսը կապված է Լենջերիի հետ, 9-ը հաստատված դեպքի շփման շրջանակից է, երկուսը՝ ներկրված, իսկ մնացած երկուսի շփման շրջանակը զննվում է,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1336 դեպք:
Ապաքինվածների ընդհանուր թիվը կրկին կազմում է 1088:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 7597 մարդ: