Կորոնավիրուսի նոր դեպքերից երկուսը գրանցվել է Բաթումիում։ Աջարիայի առողջապահության նախարարության տեղեկությամբ, այսօր գրանցված երկու դեպքերից մեկը ներմուծված է, իսկ մյուսը վերջերս Քոբուլեթիում հաստատված դեպքի շփումն է։
Վարակվածները գտնվում են Բաթումիի հանրապետական հիվանդանոցում։
Դրա հետ մեկտեղ, այսօր Բաթումիում ապաքինվել է երկու պացիենտ։