Կորոնավիրուսի նոր դեպքերից չորսն արձանագրվել է Բաթումիում:
Բաթումիի հանրապետական հիվանդանոցի մենեջեր Գիորգի Կիկաբիձեի փոխանցմամբ, վարակակիրներից մեկը Թուրքիայի քաղաքացի է, ով բեռնատար ավտոմեքենայի վարորդ է և արդեն տեղափոխվել է հայրենիք: Երկուսը կարանտինային տարածքից են և գտնվում են Հանրապետական հիվանդանոցում: Եվս մեկ վարակակիր պացիենտի տեղափոխում են ստացիոնար:
«Բաթումիի հանրապետական հիվանդանոցում բուժում է ստանում 27 պացիենտ: Նրանցից 10-ն ունի տարբեր աստիճանի թոքաբորբ: Մեկը համարվում է միջին ծանրության պացիենտ, մնացածի վիճակը կայուն է: Ընթանում է պլանային մոնիտորինգ»,- հայտարարել է Կիկաբիձեն: