Բաթումիում գրանցվել է կորոնավիրուսի չորս նոր դեպք: Անցած 24 ժամվա ընթացքում հետազոտել են 608 անձի կենսաբանական նմուշ:
Աջարիայի առողջապահության նախարարության տվյալներով, վարակվածներից երկուսը Քոբուլեթիում արդեն հաստատված դեպքի շփումներն են, իսկ երկուսը ներմուծված դեպք է և պացիենտները միջազգային ուղևորափոխադրումների մեքենաների վարորդներ են: Նրանցից մեկը Վրաստանի, իսկ մյուսը Թուրքիայի քաղաքացիներ են, որը բուժման նպատակով մեկնել է հայրենիք:
Ներկայումս Բաթումիի հանրապետական հիվանդանոցում բուժվում է 32 հիվանդ: Հիվանդներից մեկը սեփական կամքով տեղափոխվել է Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոց:
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ութ նոր դեպք, 13 մարդ ապաքինվել է: