Թբիլիսիում արձանագրվել է 989 դեպք,Աջարիայում՝387, Իմերեթիում՝ 387, Քվեմո Քարթլիում՝ 166, Շիդա Քարթլիում՝ 133, Գուրիայում՝ 27, Սամեգրելոյում և Զեմո Սվանեթիում՝ 97, Կախեթիում՝ 47, Մցխեթա-Մտիանեթիում՝ 33, Սամցխե-Ջավախեթիում՝ 29, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում դեպքեր չեն գրանցվել,- այս մասին կառավարության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործողությունների շտաբի ղեկավար, Ալեքսանդրե Խոջեվանիշվիլին:
Ինչպես նշել է Խոջեվանիշվիլին, այս փուլում ակտիվ դեպքերը կազմում են՝ 15 240 է:
«Այս փուլում ակտիվ դեպքերի քանակը կազմում է 15 240: Հիվանդանոցներում բուժվում է 4 355 մարդ, այդ թվում `2 117-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 690-ը` Աջարիայում: ՈՒնենք 569 ծանր հիվանդ, այդ թվում` 283-ը Թբիլիսիում և 84-ը Աջարիայում: Այստեղից 238-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `119-ը Թբիլիսիում, 72-ը՝ Աջարիայում. 2 428 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 180-ը ՝ Աջարիայում, իսկ 878-ը ՝ Թբիլիսիում: Տանը բուժվում է 8 457 մարդ:
Ապաքինված անձանց աճի առումով մենք դեռ պահպանում ենք դրական դինամիկան: Մասնավորապես, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 2 537 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 31 170»,- հայտարարել է Խոջեվանիշվիլին: