Կորոնավիրուսի նոր դեպքերից 86-ը արձանագրվել է Թբիլիսիում, 37-ը՝ Իմերեթիում, 28-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 86-ը արձանագրվել է Թբիլիսիում, 37-ը՝ Իմերեթիում, 28-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում,- այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան:
Նա խոսել է «կովիդ 19»-ի կապակցությամբ այսօրվա դրությամբ գոյություն ունեցող վիճակագրական տվյալների մասին:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով կատարվել է 9 056 փորձարկում, այդ թվում ՝ 5 490-ը հակագենի թեստով, իսկ 3 566-ը՝ PCR թեստով:
Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 240 նոր հաստատված դեպք, իսկ երկրում «կովիդ 19»-ի համավարակի տարածումից առ այսօր, արձանագրված դեպքերի ընդհանուր քանակը հասել է 258 351-ի:
Վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 681 անձ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 247 709:
Ցավոք, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 16 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, վարակից ընդհանուր առմամբ մահացել է 3 194 անձ:
Այսօր երկրում արձանագրված վարակման 240 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 86 դեպք, Աջարիայում՝ 15, Իմերեթիում՝ 37, Քվեմո Քարթլիում՝ 19, Շիդա Քարթլիում՝ 21, Գուրիայում՝ 3, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 28, Կախեթիում՝ 17, Մցխեթա-Մտիանեթիում՝ 6, Սամցխե-Ջավախեթիում՝ 8, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 0:
Այս փուլում ունենք վարակման 5 422 ակտիվ դեպք, որտեղից. Հիվանդանոցներում բուժվում է 2 676 մարդ, այդ թվում `1 321-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 186-ը` Աջարիայում, 499-ը՝ Իմերեթիում: Այս փուլում ունենք 569 ծանր հիվանդ, այդ թվում` 252-ը Թբիլիսիում, 46-ը Աջարիայում, 147-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 162-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `121-ը Թբիլիսիում, 4-ը՝ Աջարիայում, 16-ը՝ Իմերեթիում: 268 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 176-ը ՝ Թբիլիսիում, 81-ը՝ Աջարիայում, 11-ը՝ Իմերեթիում: 2 478 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 474 մարդ, այդ թվում 202-ը՝ Թբիլիսիում, 123-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից հունվարի 231-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 22 269 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 15 689 մարդ, այդ թվում 9 715 անձ՝ Թբիլիսիում, 775-ը՝ Աջարիայում, 1 538-ը՝ Իմերեթիում»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: