Կորոնավիրուսի նոր դեպքերից 86-ը արձանագրվել է Թբիլիսիում, 31-ը՝ Իմերեթիում, 18-ը՝ Գուրիայում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 86-ը արձանագրվել է Թբիլիսիում, 31-ը՝ Իմերեթիում, 18-ը՝ Գուրիայում,- այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան:
Նա խոսել է «կովիդ 19»-ի կապակցությամբ այսօրվա դրությամբ գոյություն ունեցող վիճակագրական տվյալների մասին:
«Կներկայացնեմ կորոնավիրուսի կապակցությամբ, փետրվարի 8-ի դրությամբ գոյություն ունեցող նորագույն վիճակագրական տվյալները: Որոնք արդեն հրապարակվել են Stopcov.ge-ում:
Վերջին 24 ժամում երկրի մասշտաբով կատարվել է 16 808 փորձարկում, այդ թվում ՝ 9 163-ը հակագենի թեստով, իսկ 7 645-ը՝ PCR թեստով:
Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 204 նոր հաստատված դեպք, իսկ երկրում «կովիդ 19»-ի համավարակի տարածումից առ այսօր, արձանագրված դեպքերի ընդհանուր քանակը հասել է 262 228-ի:
Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշին, ապա փետրվարի 8-ի դրությամբ, դրականության օրական ցուցանիշը 3,09% է, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3,84%, վերջին 7 օրվա ցուցանիշը՝ 3,69%:
Վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 736 անձ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 254 350:
Ցավոք, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 15 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, վարակից ընդհանուր առմամբ մահացել է 3 298 անձ:
Այսօր երկրում արձանագրված վարակման 204 նոր դեպքից. Թբիլիսիում գրանցվել է 86դեպք, Աջարիայում՝ 11, Իմերեթիում՝ 32, Քվեմո Քարթլիում՝ 16, Շիդա Քարթլիում՝ 13, Գուրիայում՝ 18, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 14, Կախեթիում՝ 81, Մցխեթա-Մթիանեթիում՝ 3, Սամցխե-Ջավախեթիում՝ 3, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 0:
Այս փուլում ունենք վարակման 4 554 ակտիվ դեպք, որտեղից. Հիվանդանոցներում բուժվում է 2 229 մարդ, այդ թվում `1 032-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 183-ը` Աջարիայում, 449-ը՝ Իմերեթիում: Այս փուլում ունենք 499 ծանր հիվանդ, այդ թվում` 211-ը Թբիլիսիում, 48-ը Աջարիայում, 121-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 134-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `99-ը Թբիլիսիում, 5-ը՝ Աջարիայում, 15-ը՝ Իմերեթիում: 295 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 166-ը ՝ Թբիլիսիում, 118-ը՝ Աջարիայում, 11-ը՝ Իմերեթիում: 2 030 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 446 մարդ, այդ թվում 221-ը՝ Թբիլիսիում, 133-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 22 649 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 13 531 մարդ, այդ թվում 8 019 անձ՝ Թբիլիսիում, 739-ը՝ Աջարիայում, 1 408-ը՝ Իմերեթիում»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: