Կորոնավիրուսի նոր դեպքերից 85-ը արձանագրվել է Թբիլիսիում, 22-ը՝ Իմերեթիում, 11-ը՝ Գուրիայում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 85-ը արձանագրվել է Թբիլիսիում, 22-ը՝ Իմերեթիում, 11-ը՝ Գուրիայում: Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:
Ըստ նրանց, վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 6 185 փորձարկում, որտեղից կորոնավիրուս է հաստատվել 170 մարդու մոտ, ապաքինվել է 396 պացիենտ, իսկ դրականության օրեկան ցուցանիշը կազմում է 2,75 տոկոս:
«Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն, ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամում իրականացվել է 6 185 փորձարկում, այդ թվում 2 993-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 3 192՝ «PCR» թեստով:
Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 170 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 277 650 դեպք:
Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշին, մարտի 21-ի դրությամբ, դրականության օրեկան ցուցանիշը 2,75 տոկոս է, վերջին 14 օրվանը՝ 1,56 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 1,72:
Վերջին օր ու գիշերվա ընթացքում ապաքինվել է 396 անձ, իսկ ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 270 369:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 պացիենտ: Համավարակի տարածումից առ այսօր, կորոնավիրուսից մահացել է 3 710 մարդ:
Այսօր երկրում արձանագրված վարակման 170 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 85 դեպք, Աջարիայում՝ 9, Իմերեթիում՝ 22, Քվեմո Քարթլիում՝ 19, Շիդա Քարթլիում՝ 2, Գուրիայում՝ 11, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 5, Կախեթիում՝ 11, Մցխեթա-Մտիանեթիում՝ 5, Սամցխե-Ջավախեթիում՝ 1, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 0:
Այս փուլում Վրաստանում կա վարակման 3 545 ակտիվ դեպք, որտեղից 1 460-ը բուժվում են հիվանդանոցներում: Այստեղից, 725 մարդ բուժվում է Թբիլիսիի հիվանդանոցներում, 147-ը` Աջարիայում, 285-ը՝ Իմերեթիում: Այս փուլում կա 291 ծանր հիվանդ, այդ թվում` 129-ը Թբիլիսիում, 25-ը Աջարիայում, 72-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 82-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `55-ը Թբիլիսիում, 3-ը՝ Աջարիայում, 10-ը՝ Իմերեթիում: 173 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 131-ը ՝ Թբիլիսիում, 35-ը՝ Աջարիայում: 1 912 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 204 մարդ, այդ թվում 92-ը՝ Թբիլիսիում, 15-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 21-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 728 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 6 401 մարդ, այդ թվում 3 156 անձ՝ Թբիլիսիում, 583-ը՝ Աջարիայում, 935-ը՝ Իմերեթիում»,- նշված է կառավարության վարչակազմի կողմից տարածած տեղեկատվության մեջ: